Միր Հոսեյն Մուսավիին 10 տարվա ազատազրկում է սպառնում 2 հուլիսի 2009 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարությունը պահանջել է քրեական պատասխանատվության կանչել բարեփոխիչների շարժման առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին: Ժողովրդական կամավորների, բասիջների հետ միասին պահապանները նախկին վարչապետին ինը մեղադրանք են ներկայացրել «ազգային անվտանգության դեմ ոտնձգությունների համար»: Ինչպես հաղորդում է Քաթարի Al-Jazeera արբանյակային հեռուստաալիքը, ուժային կառույցների դիմումը հանձնվել է գլխավոր դատախազություն: Դատավարության դեպքում 67-ամյա Մուսավիին 10 տարվա ազատազրկում է սպառնում: Մեկ շաբաթ լռելուց հետո չորեքշաբթի` հուլիսի 1-ին նախկին վարչապետի անունից հայտարարություն է տարածվել, որտեղ նա հրաժարվել է ճանաչել Ահմադինեժադի ձեւավորած Իրանի նոր կառավարությունը եւ ապօրինի է անվանել այն: «Կանաչ ալիքի» գլխավոր նախաձեռնողը պահանջել է ազատ արձակել ձերբակալված «հեղափոխության որդիներին»: Նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարել ազնիվ ընտրելու քաղաքացիների իրավունքների համար ու պահանջել նախագահական ընտրությունների կրկնական անցկացում: Սակայն Թեհրանում ցույցերը շարունակելու կոչեր չկան: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |