Ադրբեջանը չի հրաժարվում մասնկցել Nabucco-ին 6 հուլիսի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Ռուսաստանին գազի վաճառքի մասին համաձայնության կնքումը չի խանգարի Nabucco գազային նախագծի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է SOCAR (Ադրբեջանի պետնավթընկերություն) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը: «Համաձայնագրում չկա մի բան, ինչը կարող է սահմանափակել Ադրբեջանի մասնակցությունը Nabucco-ին: Դա սովորական համաձայնագիր է գազի առք ու վաճառքի մասին»,-ասել է Աբդուլլաեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, ՌԴ-ն այն երկրներից մեկն է, որի հետ Ադրբեջանը համագործակցում է գազի վաճառքի ոլորտում: «Դա նորմալ շահավետ համաձայնագիր է մեզ համար»,-ասել է նա: Հունիսի 28-ին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են ադրբեջանական բնական գազի առք ու վաճառքի պայմանների մասին պայմանագիրը, որով գալիք տարվանից «Գազպրոմը» Ադրբեջանից գազ կգնի 500 մլն խմ ծավալով` հետագայում ծավալների ավելացման միտումով: Nabucco-ն նախատեսված է դեպի եվրոպական շուկա Կասպից ավազանից գազի առաքման համար: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |