Բելառուսում մեկնարկում է ՀԱՊԿ «Արեւմուտք-2009» զորավարժությունների երկրորդ փուլը17 սեպտեմբերի 2009 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետության տարածքում, «Արեւմուտք-2009» օպերատւվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում կմեկնարկի ՀԱՊԿ Համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլը: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «ՀԱՊԿ Համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլի թեման «Կոլեկտիվ անվտանգության արեւելաեվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զորամիավորումների կիրառման կազմակերպումն» է: Զորավարժությունների ընթացքում հարկ կլինի մշակել Արեւելյան Եվրոպայի տարածքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի տեղակայմանը, կազմակերպության շրջանակներում ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական օճանդակությանը վերաբերող հարցեր»,-ասել է նա: Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է նաեւ, որ սեպտեմբերի 26-29-ը կմշակվեն մարտական գործողությունների ժամանակ զորամիավորումների նախապատրաստմանն առնչվող հարցեր: Զորավարժությունները կանցնեն Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Մալցեւի ղեկավարությամբ: Սեմերիկովը հիշեցրել է, որ զորավարժությունների առաջին փուլը տեղի ունեցավ օգոստսի 26-28-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միավորված շտաբում: Երկրորդ փուլը կանցնի սեպտեմբերի 19-26 Բելառուսի տարածքում, երրորդը` հոկտեմբերին Ղազախստանում, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |