Ավելի շուտ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քան կլուծվի Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծումը կհակասի գերտերությունների շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով, ոչ ոքի համար շահավետ չէ, որ ստատուս-կվոն խախտվի: Հայկական կողմը երբեք չի ստորագրի մի փաստաթուղթ , որտեղ կասվի, թե Լեռնային Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում եւ հակառակը: «Ղարաբաղյան հարցը ոսկե ձու է գերտերությունների համար: Ավելի շուտ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քան կլուծվի Ղարաբաղի հարցը»,-ասել է «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---