Ջավախքի հայերն արգելք են միացյալ վրացական ազգի ստեղծման համար

PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունների` Սամցխե-Ջավախեթիում իրականացվող խտրականության քաղաքականությունը նպատակաուղղված է միացյալ վրացական ազգի ստեղծմանը: Այդ նպատակի իրականացման հիմնական արգելքը Ջավախքի հայերն են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Միտք» Վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Հելհելյանը: «Պաշտոնական Թբիլիսին շրջանից հայերին տեղահանելու ակնհայտ քաղաքականություն է վարում: Եթե Հայաստանի իշխանությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն շրջանի հայերի իրավունքների ապահովման համար, ապա Ջավախքը կարող է դառնալ մի գործոն, որի միջոցով Հայաստանը կարող է իսկապես ազդել Վրաստանի քաղաքականության վրա»,- նկատել է փորձագետը:



Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ջավախքի մասին վերջերս կատարած հայտարարությունը վերջին 20 տարիների ընթացքում առաջինն էր, որը կատարվեց պաշտոնական մակարդակով: «Մենք ոչ մի արտասովոր բան չենք պահանջում, այլ միայն շրջանի հայերի հիմնական իրավունքների ապահովում եւ իրականացում: Հայ ուսանողները չեն կարողանում հայոց պատմության գրքեր անցկացնել Ջավախքի տարածք, քանի որ վրացի սահմանապահները դրանք ահաբեկչական գրականություն են համարում, Ջավախքի հայ երիտասարդությունը վախի մթնոլորտում է ապրում»,- ընդգծել է Էդգար Հելհելյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---