Կարինե Ղազինյանը եւ Պիտեր Սեմնեբին քննարկել են «Արեւելյան գործընկերությունը»

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստնանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռուալ դե Լյուցենբերգերը եւ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը, ով ներկայացնում է նաեւ շվեդական նախագահությունը:



Փոխնախարար Ղազինյանը մեծապես կարեւորելով ՀՀ - ԵՄ հարաբերությունները, անդրադարձավ ԵՄ Արեւելյան գարծընկերության նախաձեռնությունը, հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը:



Հանդիպման ընթացքում Կարինե Ղազինյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:



Եվրոպացի դիվանագետի խնդրանքով փոխնախարարը ներկայացրեց հայ - թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---