ԱՄՆ-ի հայերը բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության առաջ

PanARMENIAN.Net - Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արեւելյան բաժնի նախաձեռնությամբ, Նյու Յորքում` ՄԱԿ-ում Հայաստնաի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, անցավ բողոքի ցույց` հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հնարավոր ստորագրման դեմ: Բողոքի ցույցին մասնակցել են 800 հայեր Չիկագոյից, Վաշինգտոնից, Ֆիլադելֆիայից եւ ԱՄՆ այլ քաղաքներից: «Այս արձանագրությունները պահանջում են, որպեսզի Հայաստանը եւ հայ ժողովուրդը հրաժարվեն իրենց իրավունքներից եւ այն ամենից, ինչից մենք բոլորս զրկվել ենք Հայոց ցեղասպանության արդյունքում», - հայտարարեց արեւելյան բաժնի նախագահ Լաուրեն Դեսիլվան:



Ցույցի ավարտին մասնակիցները նամակ ուղղեցին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչին, որում մասնավորապես ասվում է. «Մենք այսօր այստեղ ենք հավաքվել արդարություն պահանջելու համար: Մեքն պահանջում ենք, որպեսզի հայ - թուրքական հարաբերությունները կարգավորվեն հավասարության հիման վրա: Արցախի անկախությունը պետք է երաշխավորվի, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Հայաստանին վերադարձնի իր պատմական հողերը: Բոլոր այս հարցերը «քննարկման» ենթակա չեն», փոխանցում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---