Արամ Առաջին. Հայոց ցեղասպանության ճանաչումը համազգային պայքարի մի մասն է

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իր կարծիքն է հայտնել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նորին Սրբությունն իր նամակում խորհուրդ է տվել ՀՀ նախագահին մասնակից դարձնել հայ ժողովրդին համազգային բնույթ կրող հարցի լուծմանը:



Արամ Առաջինը նաեւ նշել է մարտահրավերների առկայությունն Արձանագրություններում, որոնք կարող են ազդել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ղարաբաղյան հարցի լուծման վրա: Նա նաեւ նշել է, որ Սփյուռքը Հայոց ցեղասպանության հետեւանք է:



«Հայոց ցեղասպանության ճանաչումը համազգային պայքարի մի մասն է: Այդպիսով, որեւէ համաձայնության գնալուց առաջ, հարկավոր է հարցին մոտենալ մեծ զգուշությամբ»,-ասել է Նորին Սրբությունը` նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող բանակցությունների մաս կազմել:



Արամ Առաջինը նաեւ իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` կոչ անելով ՀՀ նախագահին համոզվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---