ԱՄՆ-ի հայ համայնքը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ դեսպանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Քաղաքական կուսակցությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչները ԱՄՆ-ում, այցելել են Հայաստանի դեսպանություն, որտեղ

հանդիպել են դեսպան Թաթուլ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայերը կիսվել են իրենց մտահոգություններով` կապված հայ - թուրքական

հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հնարավոր ստորագրման հետ:



Հանդիպման ընթացքում Թաթուլ Մարգարյանին փոխանցվել է նամակ, որում հայ համայնքի ներկայացուցիչները մերժում են պատմական իրադարձությունների քննարկման գաղափարը եւ նշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նախապայման ցանկացած բանակցությունների սկզբի համար: ԱՄՆ-ի հայ համայնքը նաեւ վստահ է նրանում, որ Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ սահմանի ճանաչումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է արդարության համար պայքարից, հաղորդում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---