Արձանագրությունները Հայաստանին հնարավորություն են ընձեռում լիկվիդացնելու Հայոց ցեղասպանության հետեւանքները

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները հայկական կողմին իրական հնարավորություն են ընձեռում լիկվիդացնելու Հայոց ցեղասպանության հետեւանքները: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Արձանագրությունները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը թուրքական հանրության շրջանում, պարզելու եւ արմատներին վերադարձնելու այն հայերին, ովքեր բնակվում են Թուրքիայի տարածքում, փրկելու հայկական մշակութային ժառանգությունը»,- ասել է Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով, այդ փաստաթղթերը նաեւ հնարավորություն են տալիս գոնե ինչ-որ կերպ վերականգնելու հայկական տարրը Թուրքիայում:



Խոսելով թուրքական կողմի վախերի մասին` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրենը նկատել է, որ Անկարան մի քանի նման վախեր ունի: «Թուրքիան վախենում է հայկական տարրի ինտենսիվ վերականգնումից, հայկական էքսպանսիայից: Բացի դրանից, թուրքական կողմը վախենում է այն բանից, որ սահմանի բացման դեպքում քրդական բնակչությունը պոտենցիալ կերպով կզբաղվի բիզնեսով եւ, համապատասխանաբար, նրա կախվածությունը երկրի արեւմտյան նահանգներից կթուլանա»,- ընդգծել է Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ միայն ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, այլեւ հաշվի առնելով սեփական անվտանգության սանդղակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---