Paris Match հանդեսը հատուկ համար է նվիրել Հայաստանին 6 հոկտեմբերի 2009 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի Paris Match հանդեսը իր հոկտեմբերի առաջին համարում, մեկուկես միլիոն տպաքանակով 16 էջանոց հատուկ գունազարդ ներդիր է հատկացրել Հայաստանին: «Հայաստանի վերազարթոնքը» (Le Renouveau de lArmռnie) խորագրով ներդիրը բացառիկ լուսանկարների եւ տեքստերի միջոցով ներկայացնում է վերաշենացող այսօրվա Հայաստանը, վաղվա նրա ձգտումները, նրա կշիռը տարածաշրջանում եւ տեղը ժամանակակից աշխարհում: Ներդիրը բացվում է ֆրանսիական հասարակության երեք հանրաճանաչ դեմքերի խոսքերով, որոնք պատմում են իրենց հայկական արմատների եւ Հայաստանի հետ հոգեկան կապի մասին: «Իմ երեխաների երակներով հայկական արյուն է հոսում, նրանք դաստիարակվել են հայկական ոգով եւ գիտեն իրենց նախնիների պատմությունը», ասում է Ֆորմուլա 1-ի բազմակի չեմպիոն Ալեն Պրոստը: Հայտնի երգչուհի Էլեն Սեգարան պատմում է իր մանկական հուշերի, Շառլ Ազնավուրի հետ երեք տարի առաջ Հայաստանում տված բացառիկ համերգի եւ հայկական մեղեդիների անկրկնելի հուզականության մասին: «Ինձ համար հայկականությունն առաջին հերթին հիշողության առջեւ պարտքն է», ասում է հանրահայտ հեռուստալրագրող, «Պարի-Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Շառլ Վիլնյովը: Ներդիրը, հենվելով Paris Match-ի սեփական թղթակիցների եւ լուսանկարիչների ռեպորտաժների վրա, նոր տեսանկյուններից է դիտում երեւանյան պատկերներն ու երիտասարդության առօրյան: Ներդիրում ներառված է հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |