Հայաստանն ու Ղրղզստանը կարեւորում են տնտեսական համագործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Բիշքեկում` Ղրղզստանի կառավարության տան Սպիտակ դահլիճում, Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին:Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ղրղզստան հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին:



Շնորհավորելով դեսպան Ղազարյանին ՂրղզստանումՀայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ` նախագահ Բակիեւը նշել է, որ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը դրական նախադրյալներ է ստեղծում փոխհարաբերությունների զարգացման համար:



Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման եւ խորացման կարեւորությունն ու բարձր մակարդակի փոխայցելությունների անցկացման անհրաժեշտությունը:



Նույն օրըդեսպան Ղազարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղրղզստանի արտգործնախարար Կադիրբեկ Սարբաեւին: Հանդիպմանը արծարծվել են Հայաստան-Ղրղզստան հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր:



Հոկտեմբերի 22-ին Բիշքեկում պաշտոնապես բացվել է նաեւ Ղրղզստանում Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հայաստանի հյուպատոս Պետրոս Շահինյանին շնորհավորելու են եկել բազմաթիվ հյուրեր: Արարողությանը մասնակցել են Ղրղզստանի ԱԳ նախարարի տեղակալ Էրմեկ Իբրաիմովը, ԱԳ պետական արարողակարգի ծառայության պետ Սեյիթ Ուբուկեեւը, Ղազախստանում եւ համատեղության կարգով Ղրղզստանում Հայաստանի դեսպանը, երկրի օրենսդիր, գործադիր մարմինների, նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը