Իրանը վերջնականապես մերժել է ՄԱԳԱՏԷ-ի ծրագիրը

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը հիասթափված է այն փաստից, որ Իրանը հրաժարվել է այլ երկրներ ուղարկել ուրանը հետագա վերամշակման համար: Այդ սխեման, որին հավանություն են տվել ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան, երաշխավորում է, որ Իրանը չի օգտագործի ուրանը միջուկային զենքի ստեղծման համար: Ըստ Մոհամեդ Էլ-Բարադեյի, այդ ծրագիրը «հնարավորություն կտա կողմերին ապահովել բնակչության կարիքները եւ լրացուցիչ բանակցություններ վարել թշնամանքի երկար տարներից հետո: Այդ հնարավորությունից հարկավոր է օգտվել, քանի որ այն չէր կարելի բաց թողնել»:



Մոհամեդ Էլ-Բարադեյը նաեւ քննադատել է Թեհրանի դիրքորոշումը ուրանի հարստացման գործարանի հարցում, որի գոյությունը բացահայտվեց միայն սեպտեմբերի սկզբին` հաշվի առնելով այն փաստը, որ նրա շինարարությունը սկսցեվ երկու տարի առաջ: Օբյեկտը նախատեսվում է շահագործման հանձնել 2011թ.

Մինչդեռ, վեց համաշխարհային տերությունների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչներն ավարտեցին բանաձեւի նախագծի մշակումը, որով Թեհրնից պահանջում է սառեցնել Կումի հարստացման գործարանի շինարարությունը եւ հաստատել որեւէ գաղտնի միջուկային ծրագրերի բացակայությունը:



Ակնկալվում է, որ բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ՄԱԳԱՏԷ-ում տեղի կունենա նոյեմբերի 27-ին:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն նախազգուշացրել է, որ եթե բանաձեւն ընդունվի, Թեհրանը նվազագույնի կհասցնի համագործակցությունը գործակալության հետ, հաղորդում է VOA News-ը:

Միջազգային հանրության մեծամասնությունը գտնում է, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ են ընթանում: Իր հերթին Թեհրանը պնդում է, որ իր միջուկային գործունեությունը բացառապես խաղաղ նպատակներ ունի:
 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը