ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացը 2 դեկտեմբերի 2009 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանըհանդիպեց ԷստոնիայիԱԳ նախարարՈւրմաս Պաետի հետ:Հանդիպմանը երկուստեք գոհունակությունհայտնվեց պարբերական շփումներիկապակցությամբ` արձանագրելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ նախանշելու հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլերը: Ուրմաս ՊաետնԷդվարդ Նալբանդյանին վերահաստատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Էստոնիայիկառավարությանղեկավար ԱնդրուսԱնսիպի Տալինայցելելու հրավերը:Հայաստանի արտգործնախարարն իր էստոնացի գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները` նոյեմբերի 22-ի Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարարները քննարկեցին նաեւ դիվանագիտական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |