Բաքվի հրաժարումը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել նախաձեռնության հաջողությունը 9 դեկտեմբերի 2009 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ԱԳՆ ղեկավարների եւ «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների հետ Բրյուսելում կայացած նիստում: «ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն էլ ավելի է այն արժեզրկում», ընդգծեց նախարար Նալբանդյանը:ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց ելույթներում կարեւորեցին գործընկերության անդամ պետությունների միջեւ համագործակցությունը եւ կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Եվրոպական միության կողմից որպես համագործակցության օրինակելի փորձ նշվեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որն աջակցում է օրենսդիր, գործադիր եւ դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Հանդիպմանը որոշում ընդունվեց նախարարական հաջորդ նիստը անցկացնել 2010 թ. երկրորդ կեսին, իսկ 2011 թ.-ին` Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը: Նախարարական հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս` Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կառլ Բիլդտի, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |