Ստամբուլում կայացավ Հրանտ Դինքի սպանության գործով 12-րդ դատական նիստը

PanARMENIAN.Net -
Ստամբուլում տեղի ունեցավ հայ-թուրքական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական 12-րդ նիստը: Լսումներ եղան ձերբակալված հինգ դատապարտյալների` Օգյուն Սամասթի, Էրհան Տունցելայի, Յասին Հայալի, Ահմեդ Իսկենդերի եւ Էսին Յոլչուի մասնակցությամբ: Մինչեւ դատական նիստը ազատ արձակված Օսման Հայալը եւ Մուստաֆա Օզթյուրքը նույնպես ներկա են գտնվել:



Նիստի ընթացքում դատը վարող Էրքան Չանակն ասել է, որ Տրապզոնի ոստիկանական գործակալությունից պահանջել էին ոստիկանության աշխատակիցների եւ նրանց հեռախոսի համարների վերաբերյալ հաշվետվություն, սակայն հայցը մերժվել էր, քանի որ այն անվտանգության պահպանման տեսակետից սխալ կլիներ:



Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Բահրի Բելենը «փաստաթղթերի գաղտնիության» առնչությամբ ասել է, որ հանցագործությանը վերաբերող փաստաթղթերը չպետք է գաղտնի լինեն: Միասնական մեծ կուսակցության անդամ Տունչելը դեմ է արտահայտվել այն բանին, որ իրեն համարում էին ահաբեկչական կազմակերպության առաջնորդ: Նիստի ընթացքում մեղադրյալը Միասնական կուսակցության ղեկավարներ Խալիսա Էգեմենին եւ Չիհանային հարցրել է` արդյոք նրանք հավանություն տալիս են Դինքի սպանությանը: Էգեմենը պատասխանել է. «Մենք երբեւէ չենք քաջալերել մարդասպանությունը: Բոլորն էլ Աստծու ստեղծածներն են: Այս տեսակետը տարբերություն չի դնում մահմեդականների եւ ոչ մահմեդականների միջեւ», հաղորդում է Today's Zaman-ը:





 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---