Թուրքիայում քաղաքական սպանությունների զոհերի հարազատները բողոքի ցույց էին կազմակերպել

PanARMENIAN.Net -
Ստամբուլում փետրվարի 8-ին հայ-թուրքական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12-րդ դատական նիստի ժամանակ ներկա էին քաղաքական հայացքների համար բազմաթիվ սպանվածների հարազատները: Նրանք իրենց կոչում էին «խորքային ընտանիք»:



Քաղաքական հայացքների համար սպանվածների ընտանիքների անդամները Դինքի ընտանիքին աջակցելու մասին հայտարարություն էին ստորագրել: «Մենք հավաքվել ենք, որպեսզի վկայենք այն անարդարության մասին, որը հանդուրժում ենք երկար տարիներ եւ, որպեսզի հիշեցնենք մարդկանց, որ քաղաքական սպանությունների կազմակերպիչները թաքնվում են. դա շարունակվում է Սաբհաթին Ալիի սպանությունից ի վեր», - իր ելույթում ասել է Ս.Ալիի դուստրը: Սաբհաթին Ալին բանաստեղծ էր: Նրան ձերբակալել էին Աթաթուրքի մասին վիրավորական արտահայտություններ ասելու համար: Պատիժը կրելուց հետո 1948 թ., երբ նա ցանկացել է լքել երկիրը` նրան սպանել են:



Բեշիքթաշում այն շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում Հրանտ Դինքի դատավարությունը, այնքան շատ է եղել մարդկանց կուտակումները, որ ստիպված ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը:



Հ.Դինքի կինը` Ռաքել Դինքը լրագրողներին հայտնել է, որ քանի դեռ չեն եղել «խոստովանություն, զղջում եւ ներողություն չեն խնդրել», փրկություն չի լինի այդ իրավիճակից:





 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---