Թուրքիայի ԱԳՆ. Իր ուղերձում Հայաստանի նախագահը դրական ցանկություններ է արտահայտել

PanARMENIAN.Net -
Թուրքիայի նախագահին հղված Սերժ Սարգսյանի նամակը սովորական ուղերձ է, որն առաջնորդները հղում են, երբ անցնում են Թուրքիայի օդային տարածքով: Այդ մասին Անկարայում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն: «Իր ուղերձում Հայաստանի նախագահը դրական ցանկություններ է արտահայտել»,- նշեց Դավութօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին, որում, մասնավորապես ասվում է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---