ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԱՆՑԵԼ Է ՇԱՏ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում տեղի է ունեցել այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հերթական` թվով երրորդ նիստը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ պաաշտոնական հայտարարություն կողմերը դեռեւս չեն տարածել: Սակայն հայտնի է դարձել, որ նիստը ընթացել է բավականին լարված մթնոլորտում: Հանձնաժողովի անդամ Ահդրանիկ Միհրանյանի խոսքերով` Թուրքիայի ներկայացուցիչները բավականին կտրուկ հայտարարություններով հանդես են եկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող արշավի վերաբերյալ: Հայկական ներկայացուցիչները դրան պատասխանել են, ասելով, որ հանձնաժողովը ոչ մի դեպքում չպիտի խոչընդոտի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստի ճանաչմանը, հակառակ դեպքում հանձնաժողովի հայկական անդամները ստիպված կլինեն լքել նրա շարքերը: Հանձնաժողովի գոյության նպատակահարմարության վերաբերյալ մտորելու կոչով այդ մարմնի հայկական անդամներին է դիմել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որն այժմ այցով գտնվում է Միացյալ Նահանգներում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---