ԼՂՀ-ում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը

ԼՂՀ-ում քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի գործունեությանը եւ ամենամյա հեռուստամարաթոնին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանել աշխատանքների բարձր որակը եւ կատարման ժամկետները: Նախագահը կարեւորել է նաեւ Արցախում իրականացվող ծրագրերի լուսաբանման պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը հատկապես Սփյուռքում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---