Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է ճանաչվել

Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Vision of Humanity-ն հրապարակել է 2010թ. մոլորակի խաղաղասեր երկրների վարկանիշային ցուցակը` Global Place Index:

Հայաստանը GPI վարկանիշում 113-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Ադրբեջանը` 119-րդ, Վրաստանը` 142-րդ, Ռուսաստանը` 143-րդ: Ընդ որում, Ադրբեջանը գնալով պակաս խաղաղասեր երկիր է ճանաչվում. 2008 թվականի վարկանիշում նա 101-րդ տեղն էր զբաղեցնում, 2009-ին` արդեն 114-րդ, իսկ այս տարի` 119-րդ:

Թուրքիան նույնպես պակաս խաղաղասեր երկիր է ճանաչվել Հայաստանի համեմատ և 126-րդ տեղն է զբաղեցնում, իսկ 2007-ին նա 92-րդ հորիզոնականում էր:

Առավել խաղաղասեր երկրներ են Նոր Զելանդիան, Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան: Պակաս խաղաղասեր երկրներ են Իրաքը, Սոմալին, Աֆղանստանը, Պակիստանն ու Սուդանը:

Վարկանիշը կազմվում է մի շարք քաղաքական, տնտեսական, սոցիալական ու այլ ցուցանիշների` 100 հազար բնակչությանը բաժին հասնող իրավապահ մարմինների աշխատակիցների քանակի, կազմակերպված հանցավորության մակարդակի, քաղաքական կայունության, հարևան պետությունների հետ արտաքին քաղաքական հարաբերությունների և մարդու իրավունքների պահպանման հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---