Արաքս Փաշայան. Թե' Միջին Արևելքում, թե' Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված չէ

PanARMENIAN.Net - 2010թ.մայիսի 31-ինՄիջերկրականծովիջրերով դեպի Գազա ուղևորվող Ազատության նավատորմի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններից հետո Թուրքիայի հեղինակությունը Միջին Արևելքում էականորեն մեծացավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Արաքս Փաշայանը` նշելով, որ մասնավորապես արաբական իսլամական հասարակություններում Թուրքիան դիտվում է իբրև խարիզմատիկ մի պետություն, որին հետաքրքրում են իսլամական աշխարհի շահերը:

Արաքս Փաշայանի խոսքով, Իսրայելի դեմիրականացրածԹուրքիայիսադրանքը հերթական անգամ ապացուցում է, որ Թուրքիան ձգտում է առաջատար դիրք զբաղեցնել Միջին Արևելքում: «Ներկայումս արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Իրանի հետ Թուրքիայի համագործակցությունն աննախադեպ բարձր մակարդակի է հասցվել: Թուրքիան ձեռամուխ է եղել տարածաշրջանային հիմնահարցերի կարգավորմանը, Արևմուտքի և իսլամական առանձին ուժային կենտրոնների միջև բարդ ու փխրուն հարաբերությունների հաղթահարմանը»,- ասել է հայ արաբագետը:

Արաքս Փաշայանն ընդգծել է, որ չնայած այդ ամենին, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը, Իսրայելի կողմից Թուրքիայի նկատմամբ հարաճուն անվստահությունը ի ցույց են դնում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Միջին Արևելքում այլևս հավասարակշռված չէ: «Մյուս կողմից, հայ-ադրբեջանական հակամարտության, մասնավորապես ղարաբաղյան հարցի նկատմամբ Թուրքիայի վերապահ դիրքորոշումը իր հերթին փաստում է, որ Կովկասում նույնպես Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռված չէ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---