Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է Բուլղարիայի բարձրագույն պարգև Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանովPanARMENIAN.Net - Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հուլիսի 27-ի հրամանագրով Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգևատրվել է երկրի բարձրագույն պարգև Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով: Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ այսօր` հուլիսի 30-ին, Բուլղարիայի Նախագահական նստավայրում: Արարողությանը ներկա էին Պլովդիվում և Վառնայում Հայաստանի պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը և Սարգիս Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սոֆիայի համայնքային խորհրդի ներկայացուցիչներ, բուլղարահայ ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի կրթամշակութային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |