ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն առաջարկել է 2011 թվականին Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն առաջարկել է 2011 թվականին Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հաստատել է 2011 թվականի համար նախատեսված օտարերկրյա հատկացումների մասին օրինագիծը, որով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար, ինչը 1 միլիոնով պակաս է նախորդ տարվանից:

«Թուրքիայի կողմից շարունակվող շրջփակման և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումից Անկարայի հրաժարման ֆոնի վրա, ԱՄՆ օգնությունը Հայաստանին առանձնահատուկ նշանակություն է ստանում և նրա ծավալը չի կարելի նվազեցնել»,-ասել է ԱՀՀ Կոնգրեսի հետ կապերի գծով բաժնի ղեկավարի տեղակալ Բիանկա Կադիան-Դոդովը: Հունիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեն Հայաստանին էր հատկացրել 44 մլն դոլար, ինչպես նաև 10 մլն դոլար Լեռնային Ղարաբաղին: «Համագումարը կշարունակի աշխատել ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի հետ` Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ավելի մեծ չափի օգնություն ապահովելու համար»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Կոմիտեի հաստատված օրինագիծը կոչ է անում նաև վստահությունն ամրապնդել տարածաշրջանում և անցկացնել այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է 25,5 մլն դոլար հատկացնել հաշտեցման միջոցառումների համար, որոնք կմիավորեն հակամարտող տարածարջանների տարբեր ազգային, կրոնական ու քաղաքական հայացքների տեր մարդկանց:

Հաշվի առնելով Ադրբեջանի աճող ռազմական ծախսերն ու նրա ռազմաշունչ հայտարարությունները, ԱՀՀ-ն կոչ է արել Հատկացումների կոմիտեին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին;

Օրինագիծը կքննարկվի սեպտեմբերին Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը