ԱՄՆ-ն վերանայում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ14 օգոստոսի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգոստոսի 13-ին ուրբաթ երեկոյան հատուկ նիստ է անցկացրել, որին բացի արտաքին գերատեսչության աշխատակիցներից մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Խորհրդակցությանը քննարկվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան Անկարայի և Երուսաղեմի հարաբերությունների լույսի ներքո, բայց գլխավորապես ԱԽ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու լույսի ներքո, որի դեմ հանդես էր եկել Թուրքիան: Խորհրդակցության նպատակն էր վերանայել ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները, և, համաձայն կառավարական աղբյուրի, Վաշինգտոնի նոր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ առիթ կդառնա նոր նիստերի շարքի համար: Ամերիկյան շատ սենատոր-հանրապետականներ հավանություն չեն տալիս Անկարայի ներկա դիրքորոշմանը, նրանք հրաժարվել են հավանություն տալ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի նշանակմանը, որի պաշտոնում առաջարկվել էր Ֆրենք Ռիկարդոյի թեկնածությունը: Սենատորներից մեկը` Սեմ Բրաունբեկը, համապատասխան նամակ է ուղղել` խնդրելով չեղյալ համարել Ռիկարդոյի նշանակությունը: Մոտ ժամանակները նա մտադիր է Հիլարի Քլինթոնին բացատրություն տալ իր արարքի համար: Հայտնի է, որ որոշ սենատորներ պատրաստվում են հետևել նրա օրինակին: Բրաունբեկի հիմնական փաստարկը` Ռիկարդոն հարմար չէ այդ պաշտոնի համար: Նա «չափազանց շատ է կարեկցում» Մերձավոր Արևելքի երկրներին, որոնցում նա աշխատել է, այդպիսին են տպավորությունները նրա ծառայությունից Եգիտպոսում, Աֆղանստանում, Իրաքում և Թուրքիայում: Իսկ ներկա իրավիճակում դա ամենալավ մոտեցումը չէ:
Հղումներ թեմայով. «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |