Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպել է Հրանտ Դինքի եղբոր հետ

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպել է Հրանտ Դինքի եղբոր հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր նստավայր էր հրավիրել հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբորը` Խոսրովին: Հանդիպումը մոտավորապես մեկ ժամ է տևել, որից հետո Խոսրով Դինքը հայտարարել է, որ նրանք զրուցել են մի շատ կարևոր և հիվանդագին թեմայի շուրջ:

Խոսրով Դինքի խոսքերի համաձայն, Աբդուլահ Գյուլն ասել է, որ թուրք մտավորականության ներկայացուցչի սպանությունը որևէ արդարացում չունի: «Տեղի ունեցածը սովորական սպանություն չէ: Այն խստորեն ազդել է թուրք հասարակության վրա: Դինքը սպանվել է, քանի որ անվտանգության համապատասխան միջոցներ չեն կիրառվել: Ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի լսեմ գործի բոլոր մանրամասները», - ընդգծել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է Ermenihaber-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---