Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները Աբխազիա կամ Հարավային Օսիա գնալու համար հայտնվել են Թբիլիսիի բանտում

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են պատժել այն մարդկանց, ովքեր այցելել են Հարավային Օսիա կամ Աբխազիա: Այն մարդկանց, ում անձնագրերում Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանապահների նշագրում կա, նրանց սպառնում է 2-4 տարվա բանտարկություն: Ընդ որում, ձերբակալվածը պատժվում է «պետական սահմանի խախտման» հոդվածով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին: Նրա խոսքերի համաձայն, այդ կարգը մտցվել է 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո` համաձայն Վրաստանի բռնազավթման մասին օրենքի:

Ռուսական թերթի տեղեկատվության համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ գտնվում են Թբիլիսիի բանտում` անօրինականորեն Վրաստանի սահմանն անցնելու մեղադրանքով: Սակայն նրանց առաջարկել են մի քանի հազար դոլար վճարելով ազատվել բանտից: Շոթա Ուտիաշվիլու խոսքերի համաձայն, այդպիսի հիմնախնդիրներն, իսկապես, միշտ ավարտվում են մոտավորապես հազար դոլար տուգանք մուծելուց հետո: Նա նաև հայտնել է, որ նման դեպքեր շատ են լինում: այս մասին հաղորդում է echo.msk.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---