Ամերիկայի հայկական համաժողովը CNN-ի հակահայկական թեմաներով տեսանյութերի ցուցադրման դեմ համացանցային պայքար է սկսել

Ամերիկայի հայկական համաժողովը CNN-ի հակահայկական թեմաներով տեսանյութերի ցուցադրման դեմ համացանցային պայքար է սկսել

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համաժողովը CNN-ի հակահայկական թեմաներով տեսանյութերի ցուցադրման դեմ համացանցային պայքար է սկսել: «Ադրբեջանի ԶԼՄ-երի տարածած լուրերի համաձայն, CNN-ի ծրագրերից մեկը նախատեսում է հաղորդում պատրաստել ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի մասին, որում կրկին փորձ է արվում սուտ ու կեղծ հորինվածքներով ներկայացնել Խոջալուի դեպքերը», - ասվում է ԱՀՀ մամլո հաղորդագրության մեջ: Որոշվել է այդ հաղորդումը ցուցադրել չորս օրվա ընթացքում հինգ անգամ` օգոստոսի 28-ից սկսած: «Ադրբեջանի կառավարությունը փորձ է անում CNN-ն օգտագործել իր հակահայկական քարոզչությունը միջազգային ասպարեզ հանելու համար», - ասվում է ԱՀՀ հաղորդագրության մեջ:

ԱՀՀ-ն կոչ է անում բոլորին` էլեկտրոնային նամակներ ուղարկել CNN-ին, դրանք տեղադրելով http://capwiz.com/aaainc/issues/alert/?alertid=16213506 կայքէջում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---