Հայաստանում ռուսական ռազմաբազայի գլխավոր նպատակը ՌԴ շահերի պաշտպանությունն է

Հայաստանում ռուսական ռազմաբազայի գլխավոր նպատակը ՌԴ շահերի պաշտպանությունն է

PanARMENIAN.Net - «Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին արձանագրությունը չի փոխում ոչ ռազմական բազայի գործառույթը, ոչ զինծառայողների քանակը, որոնք ծառայում են այդ բազայում, ոչ սպառազինությունների քանակը»,- հայտարարել է ՌԴ ԱԳն ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, հարկ չի լինի խոսել ինչ-որ փոփոխությունների մասին, որոնք այդ արձանագրությունը կարող է մտցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մեջ: «Հայաստանում ռուսական ռազմաբազայի գլխավոր նպատակը ՌԴ շահերի պաշտպանությունն է, որոնց մեջ մտնում է Հարավային Կովկասում կայունության պահպանումը: Ի սզբանե այդ նպատակն է դրվել ռուսական ռազմաբազայի առաջ, երբ ստորագրվել է համապատասխան պայմանագիրը: Այդ նպատակը ոչ մի կերպ չի փոխվել»,- ասել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է Trend News-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---