Փաստաբանները մարտահրավեր են նետել Հանեֆի Ավջիին Հրանտ Դինքի սպանության գործում

Փաստաբանները մարտահրավեր են նետել Հանեֆի Ավջիին Հրանտ Դինքի սպանության գործում

PanARMENIAN.Net - Ոստիկանության նախկին պետ Էսքիշեհիր Հանեֆի Ավջիի հայտարարությունը, որը հերքում է, որ Հրանտ Դինքի սպանությունը հանցավոր ցանցի կողմից է կատարվել, առաջացրել է Դինքի ընտանիքի փաստաբանների վրդովմունքը, որոնք պնդում են, որ սպանությունը հաստատող փաստաթղթերը ստորագրվել են տարբեր մարդկանց կողմից:

«Նախազգուշական միջոցների բացակայությունը և կասկածելի խախտումների երկար ցուցակը հետաքննության ընթացքում խոսում են այն մասին, որ ոստիկանությունը թաքցնում է փաստերը»,- հայտարարել են փաստաբաններ Ֆեթիե Չեթինը և Արզու Բաջերլիկը: Նրանց կարծիքով, այդ հետաքննությունները վկայում են այն մասին, որ սպանությունը կարելի էր կանխարգելել: Ավջին պնդում է, որ սպանության պատվիրատուներ չեն եղել:

Միաժամանակ Ֆեթիե Չեթինը հիշեցրել է ոստիկանության նախկին պետին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերն այն մասին, որ «Դինքը սպանվել է նախազգուշական միջոցների բացակայության պատճառով», ինչպես նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ պետությունը ձերբակալել է հանցագործներին, այլ ոչ թե կազմակերպիչներին: «Ավջիի խոսքերը չեն համապատասխանում վարչապետի հայտարարությունենրին: Պետական պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ կատարի մինչև բոլոր հանգամանքների պարզումը: Նա պետք է իր ունեցած փաստաթղթերը հանձնի հասարակությանը»,- ասել է Չեթինը, գրում է Today’s Zaman-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---