Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի գմբեթին խաչի բացակայության պայմաններում 3 սեպտեմբերի 2010 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Պատարագը, որ տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, կանցնի գմբեթին խաչի բացակայության պայմաններում: Ինչպես հայտարարում են թուրքական իշխանությունները, տեխնիկական պատճառներով նրանք չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա և կանեն դա պատարագից հետո: Վան ժամանած ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը հայտնել է, որ տեղի իշխանությունները չեն հասցնի տեղադրել խաչը եկեղեցու գմբեթի վրա մինչև սեպտեմբերի 19-ը: Ըստ Հատեշյանի, պատարագի ժամանակ խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները, հաղորդում է Haberturk-ը: Հղումներ թեմայով. «Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա «Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը «Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա «Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը |