Անկարա կժամանի ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մուլենը

Անկարա կժամանի ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մուլենը

PanARMENIAN.Net - Անկարա կժամանի ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Մայքլ Մուլենը: Այցի շրջանակներում Մուլենը կհանդիպի թուրքական ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իշիկ Քոշաների, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ:

Այցի շրջանակներում ծովակալը թուրքական կողմի հետ կքննարկի Իրաքից ամերիկան զորքերի դուրսբերման և Թուրքիայում ամերիկյան ռազմակայանի հետ կապված հարցեր:

ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիայի տարածքով դուրս բերել Իրաքը լքող ամերիկյան զորքերի ծանր տեխնիկան: Այցի ընթացքում այդ թեման կլինի քննարկումների հիմնական առարկան, հաղորդում է Dogan գործակալությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների համար վճարում են տարածաշրջանի երկրները՝ այդ թվում թուրք ժողովուրդը»,-ասել է նա
«Առաջիկա օրերին աշխարհը Իրանի նոր հաջողությունների ականատեսը կդառնա միջուկային հետազոտությունների ոլորտում»,-ասել է Իրանի նախագահը
«Այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին»,-ասել է նա
«Կան բաներ, որոնք ես սիրել եմ քո մեջ, կան բաներ, որոնք ատել եմ, և շատ բան կա, որ չեմ հասկանում: Ես չեմ աղոթի քեզ համար»,- գրել է լրագրողը