Զաֆեր Յորուք. Հրանտ Դինքի սպանությունը թույլ տվեց թուրքերին արտահայտել իրենց ցասումը

Զաֆեր Յորուք. Հրանտ Դինքի սպանությունը թույլ տվեց թուրքերին արտահայտել իրենց ցասումը

PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքի սպանությունը մեծ ողբերգություն էր, սակայն, դա մի մեծ գործի նպաստեց. փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց բողոքը հայտնեցին կատարվածի առնչությամբ և իրենց ցասումն արտահայտեցին այդ առնչությամբ»,-ասել է թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը սեպտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում: Ըստ փորձագետի, դա նպաստեց նաև «Հայեր, ներեք մեզ» ակցիայի կազմակերպմանը, որի շրջանակներում թուրք մտավորականության ներկայացուցիչները ստորագրվեցին Հայոց ցեղասպանության համար իրենց ներելու հայերին ուղղված կոչի տակ, որին միացել է նաև Յորուքը:

Անդրադառնալով հայերի հանդեպ վերաբերմունքին Թուրքիայում` Յորուքն ընդգծեց, որ «հայ» բառը Թուրքիայում կամ որպես հայհոյանք է օգտագործվում, կամ որպես ծաղրի ու կատակի առարկա, «սակայն, ըստ Ֆրոյդի, հենց կատակի միջոցով կարելի է արտահայտել իսկական ցավը»:

Յորուքը նշել է նաև, որ պատարգի մատուցումը Սուրբ Խաչ եկեղեցում առաջին քայլն է, ուղղված կրոնի ազատության հարցում ազգային փոքրամասնությունների իրավունքների հաստատմանը: «Այդ թույլատվությունը երկարատև պայքարի արդյունք է: Ավելի լավ է, որ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցվի, թեկուզ առանց խաչի, քան ընդհանրապես չմատուցվի»,-ասել է Զաֆեր Յորուքը:

«Հայեր, ներեք մեզ» հանրագիր

«Հայեր, ներեք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղեկայվեց 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Հանրագրի տակ ստորագրել են մոտ 30 հազար հոգի: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ դրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---