Եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել թուրքական պետությանը Հրանտ Դինքի սպանության համար

Եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել թուրքական պետությանը Հրանտ Դինքի սպանության համար

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) մեղավոր է ճանաչել թուրքական պետությանը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար:

Դատարանը որոշեց, որ թուրքական կառավարությունը պետք է 133 595 եվրո փոխհատուցում վճարի Դինքի ընտանիքին, ինչպես նաև 28 595 եվրո՝ դատական ծախսերի համար, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

Դինքի ընտանիքը դիմել է Եվրոպական դատարան՝ մեղադրելով Թուրքիայի իշխանություններին Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի ազատ արտահայտվելու և կյանքի իրավունքին վերաբերող մի շարք հոդվածները խախատելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---