ՀՀ ԱԳ նախարարը Բոստոնում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳ նախարարը Բոստոնում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցով գտնվում էր ԱՄՆ Բոստոն քաղաքում: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բոստոն ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանն այցելեց քաղաքի կենտրոնում գտնվող «Հայկական ժառանգության պուրակ» կոչվող վայր, որտեղ հաջորդ տարի կավարտվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքները: Հուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Էդվարդ Նալբանդյանին նախագծի վերաբերյալ բացատրություններ տվեցին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---