Էրդողանը ԵՄ-ին մեղադրում է նրանում, որ նա սպառնում է Թուրքիային` օգտագործելով էներգետիկայի ոլորտը

Էրդողանը ԵՄ-ին մեղադրում է նրանում, որ նա սպառնում է Թուրքիային` օգտագործելով էներգետիկայի ոլորտը

PanARMENIAN.Net - Թուրքիան կարևոր «էներգետիկ կամուրջ» է տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը էներգետիկայի և տնտեսության մասին սևծովյան համաժողովում: Վարչապետը հիշեցրել է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ բանակցություններում չի բացել էներգետիկայի մասին քննարկումների բաժինը: «Չբացելով այդ բաժինը` նրանք, ըստ էության, փորձում են սպառնալ Թուրքիային: Նման գործողությունները չի կարելի գեղեցիկ համարել»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ԵՄ էներգետիկ հեռանկարների տեսանկյունից կարող է կարևոր ռազմավարական դեր խաղալ: Վարչապետը որպես անհեռատես և անհեռանհկար է բնութագրել նրանց, ովքեր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը դարձնում են վեճի առարկա:

«Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային, այլ նաև հենց միությանը: Իսկ նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում Nabucco նախագծի իրագործումը համակարգելու համար, մինչև հիմա անհրաժեշտ քայլեր չեն կատարել: Պետք է ընդգծեմ, որ Բոսֆոր և Դարդանել նեղուցներն այլևս չեն կարող դիմանալ նավթային տանկերների տեղաշարժին, որոնք տեղափոխում են ռուսական և կասպիական նավթ` դրանով հանդերձ շեշտը դնելով այնպիսի նախագծերի նշանակության վրա, ինչպիսին Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարության նախագիծն է»,- ասել է նա, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---