Ռուս պատգամավորն առաջարկում է Հայաստանում ևս մեկ ռուսական ռազմակայան բացել

Ռուս պատգամավորն առաջարկում է Հայաստանում ևս մեկ ռուսական ռազմակայան բացել

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում՝ կապված վերջին տարածաշրջանային իրադարձությունների հետ: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան. Հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Սեմյոն Բագդասարովը: Ռուս պատգամավորն ընդգծել է հայ-ռուսական համագործակցության ձևաչափի ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Սեմյոն Բագդասարովը հայտնել է, որ Հայաստանի տարածքում մեկ ռուսական ռազմակայանը, որը, պատգամավորի խոսքով, միայն պաշտպանական բնույթ է կրում, բավական չէ: «Մոսկվայի շահերի տեսակետից ավելի ճիշտ կլիներ Հայաստանում երկրորդ ռազմակայանը բացել և հարձակողական բնույթի ուժեր տեղակայել: Դա զսպող գործոն կդառնա ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- ասել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---