ԼՂՀ խորհրդարանի խոսնակի այցը ԱՄՆ թերարժեքության բարդույթ է առաջացրել Ադրբեջանի մոտ

ԼՂՀ խորհրդարանի խոսնակի այցը ԱՄՆ թերարժեքության բարդույթ է առաջացրել Ադրբեջանի մոտ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը սեպտեմբերի 24-ին շտապ կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է 1news.az-ը:

Նման «շտապողականության» պատճառ էր դարձել տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ կանչված Ադամ Սթերլինգին ադրբեջանական կողմի բողոքի նոտա է հանձնվել` կապված ԱՄՆ ուղևորվելու` Արցախի իշխանությունների ծրագրերի հետ: «Ադրբեջանական կողմն ամենասկզբունքային և կոշտ ձևով է արձագանքելու այդ տեսակ գործունեությանը և անթույլատրելի է համարում նման այցերի կազմակերպումը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է»,- ասել է Պոլուխովը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---