Վրաստանը կրկին ուզում է վրեժ լուծել Հայաստանից` սպառնալով փակել «Վերին Լարս» ՀԱԿ-ը՞

PanARMENIAN.Net - Վրացի փախստականները վրդովմունք են հայտնում կապված Հայաստանի դիրքորոշման հետ, որը չի օժանդակել ՄԱԿ-ում վրացական կողմից ներկայացված բանաձևը, որը վերաբերում էր տուն վերադառնալու` փախստականների իրավունքին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, «Ախալի Թաոբա» թերթում հայտնել է Վրաստանի անկուսակցականների շարժման առաջնորդ Մամուկա Գվաձաբիան:

Փախստականների մի մասը դիմել է անկուսակցականների շարժման առաջնորդ Մամուկա Գվաձաբիային և ի պատասխան պաշտոնական Երևանի դիրքորոշմանը պահանջել կոնկրետ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես` փակել Վրաստանի «Վերին Լարս» ՀԱԿ-ը, որտեղով Ռուսաստանից բեռներ են տեղափոխվում Հայաստան: Ինչպես հայտնել է Գվաձաբիան, այդ հարցը չի հանվել օրակարգից, և ինքը մտադիր է այդ առիթով խորհրդակցություններ անցկացնել երկրի տարբեր քաղաքական ուժերի ու ղեկավարության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---