Իտալիան շատ բան է արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հրանտ Դինքի հիշատակի հավերժացման համար, ասել է Ռաքել Դինքը

Իտալիան շատ բան է արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հրանտ Դինքի հիշատակի հավերժացման համար, ասել է Ռաքել Դինքը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հետմահու արժանացել է մրցանակի Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի համար: Մրցանակը հանձնվել է իտալական Պադուա քաղաքի քաղաքապետարանում Հրանտ Դինքի այրի Ռաքելին: «Ճշմարտություն» այգում տեղադրվել է հուշատախտակ և տնկվել է ծառ:

Արարողությանը մասնակցել են Պադուաի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Կուչուկյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազյանը:

Հանձնումից հետո ելույթ է ունեցել Ռաքել Դինքը, որը շնորհակալություն է հայտնել Պադուա քաղաքի իշխանություններին և Իտալիային մրցանակը հանձնելու համար, հաղորդում է Dogan News Agency-ն: Նրա խոսքերով, Իտալիան շատ բան է արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հրանտ Դինքի հիշատակի համար: Ռաքել Դինքն իր ելույթի ժամանակ խոսել է հայերեն:

Պադուաի այգում կա նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի անունով հուշատախտակ, որն առաջիններից մեկն է խոսել Հայոց ցեղասպանության մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---