Բրիտանիան կօգնի Թուրքիային մտնել ԵՄ

Բրիտանիան կօգնի Թուրքիային մտնել ԵՄ

PanARMENIAN.Net - Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր «Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններում համագործակցելու մասին», հաղորդում է Anadolu Ajansi գործակալությունը:

Փաստաթղթի տակ ստորագրել են պետնախարար և Թուրքիայի` ԵՄ մտնելու հարցում գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը և ԵՄ հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Լիդինգթոնը: Ստորագրման արարողությանը նախորդել են թուրք-բրիտանական բանակցություններ:

«Մեծ Բրիտանիան երկիր է, որն ավելի լավ է հասկանում, թե ինչ վերելքների և անկումների միջով է անցնում Թուրքիան ԵՄ-ին միանալու գործընթացում, քանի որ Մեծ Բրիտանիայի բանակցությունները ԵՄ մուտք գործելու համար նույնպես բարդ են եղել»,- ասել է Բաղիսը և հավելել, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի համար ոգեշնչման աղբյուր է ԵՄ ինտեգրվելու համար իր պարտականությունների կատարման հարցում:

Իր հերթին, Լիդինգթոնը հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրն ուղղված է շրջակա միջավայրի վերաբերյալ պահանջների կատարաման հարցում Թուրքիային օգնելուն, ինչը կամրապնդի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---