Իսրայելը խզել է հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ 4 նոյեմբերի 2010 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը հայտարարել է, որ Իսրայելն այլևս չի համագործակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Նման քայլի պատճառ է դարձել Հևրոնում Պատրիարքների քարանձավը և նախամայր Ռահիլի գերեզմանը մահմեդական սրբավայրեր ճանաչելու մասին կազմակերպության որոշումը: «Մենք պետք է քննարկենք կազմակերպության որոշումը Հևրոնում Պատրիարքների քարանձավը և նախամայր Ռահիլի գերեզմանը մահմեդական սրբավայրեր ճանաչելու, ինչպես նաև նրա պահանջը Իսրայելի ազգային ժառանգության օբյեկտների ցուցակից դրանք հանելու մասին»,- հայտարարել է Այալոնը: Իսրայելն արդեն քննարկել է այս հարցը ԱՄՆ հետ, որն առանցքային դիրքեր է զբաղեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խորհրդում: «Այդ որոշումները խարխլում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները: Բանաձևը միանգամայն հեռու է գիտական և պատմական փաստերից և հիմնված է բացառապես ազդեցիկ արաբական բլոկի որոշման վրա, որը հանդես է գալիս Իսրայելի դեմ»,- հայտարարել է իսրայելցի դիվանագետը, հաղորդում է MIGnews.com-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |