Գրիգորի Կարասինն ու Օլեգ Եսայանը հանդիպել են Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հանդիպել է «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներին: Կազմակերպությունը մեծ ավանդ է ունեցել այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահի Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում Գյումրիում բացված «Պատվո բլուր» պատմական հուշահամալիրի վերականգնման գործում: «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» կազմակերպության նախագահ Արմեն Նիկողոսյանն արժանացել է ՌԴ պետական պարգևի` «Բարեկամության շքանշանի»:

Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---