Գերմանիայի նախկին կանցլերը գտնում է, որ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին մեծ սխալ կլինի

Գերմանիայի նախկին կանցլերը գտնում է, որ Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին մեծ սխալ կլինի

PanARMENIAN.Net - Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին մեծ սխալ կլինի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը: Նա զգուշացրել է, որ մահմեդականները կհեղեղեն Եվրոպան և որ նրանք դժվարությամբ են հարմարվում գերմանական հասարակությանը:

Նա նշել է նաև, որ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա միլիոնավոր մահմեդականներ առանց սահմանափակումների կճամփորդեն Եվրոպայում և կգրավեն զբաղվածության շուկան: «Այդ դեպքում կարող եք հավելել նաև Ալժիրը, Մարոկկոն, Լիբանանն ու Սիրիան: Մենք ցանկանում ենք թուրքերի ու քրդերի միջև առկա հակասությունները տեղափոխել մեր եվրոպական քաղաքները: Դա շատ սխալ կլինի»,-ասել է Շմիդտը, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---