Հունաստանը հանդես է գալիս 2011 թվականին Թուրքիայում ընտրություններից հետո Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովի անցկացման կողմից

PanARMENIAN.Net - Հունաստանը պնդում է, որպեսզի 2011 թվականին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո անցկացվի Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողով` ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ:

«Թուրքիայում ընտրությունների գործընթացից հետո երկրների ղեկավարների մակարդակով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի անցկացումը նոր դինամիկա կհաղորդի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առնչությամբ բանակցային գործընթացին»,- հայտնել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է նաև, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը «կրիայի արագությամբ» է առաջ շարժվում, ուստիև Աթենքը հանդես է գալիս գագաթաժողովի անցկացման առաջարկով` այդ գործընթացին իմպուլս հաղորդելու նպատակով, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---