2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում կկայանա Հայոց ցեղասպանության մասին ներկայացման պրեմիերան

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք թատերական ռեժիսոր Խալդուն Դորմենը մտադիր է Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում բեմադրել: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, ներկայացման պրեմիերան կկայանա 2011 թվականի ապրիլի 24-ին:

«Դա հիանալի ներկայացում է լինելու` առանց որևէ մեկի հասցեին ուղղված մեղադրանքների: Դա պարզապես պատմություն է այն մասին, թե ինչպես խաղաղ մարդկանց կյանքը վերածվեց դժոխքի: Գործողությունը կատարվում է Վանում: Սա սիրո պատմություն է»,- ասել է Դորմենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---