Էգեմեն Բաղիշ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը հիասթափեցնում է Անկարային

Էգեմեն Բաղիշ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը հիասթափեցնում է Անկարային

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը հիասթափեցնում է Անկարային: Այդ մասին Դանիայում հայտարարել է պետնախարար և ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը: Ըստ նրա, Թուրքա-ԵՄ հարաբերությունները փոխշահավետ համագործակցություն են:

Բաղիշը հայտարարեց նաև, որ Թուրքիան ակնկալիքներ ունի 5 ոլորտներում. Թուրքիայի համար արդար բանակցություններ, մուտքի արտոնագրերի հարցը, սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, Կիպրոսի խնդրի հանգուցալուծումը և Թուրքիայի մասնակցությունը Եվրամիության գագաթնաժողովներին:

Եվրոպայում տնտեսական ճգնաժամի մասին Բաղիշն ասել է, որ Թուրքիան կարող է աջակցել ԵՄ-ին ճգնաժամի հաղթահարման հարցում՝ ասելով, որ այս պահի դրությամբ թուրքական էկոնոմիկան ամենաամուրն ու առողջն է Եվրոպայում: Թուրքիան ընկալում է Եվրոպան ոչ այնքան որպես առևտրատնտեսական միություն, որքան որպես արժեքների միություն ու խաղաղ նախագիծ»,-ընդգծել է նա, հաղորդում է TRT-russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---