Վիրջինիա Ֆոքս. Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջիկա երկու տարում չի մտնի 112-րդ Կոնգրեսի օրակարգ

Վիրջինիա Ֆոքս. Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջիկա երկու տարում չի մտնի 112-րդ Կոնգրեսի օրակարգ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձևը երկու տարվա ընթացքում չի մտնի 112-րդ Կոնգրեսի օրակարգ: Այդ մասին հայտնել է Վիրջինիա Ֆոքսը, որը մտնում է Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Ջոն Բոների մերձավորների թվի մեջ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, Ֆոքսի փեսան ազգությամբ թուրք է, Վիրջինիան երկու թոռ ունի` Ռանան և Քենանը:

2010 թվականի դեկտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի վերաբերյալ քվեարկությունն արգելափակվեց նախկին խոսնակ Նենսի Փելոսիի կողմից, որը ներկայացնում է դեմոկրատներին:

112-րդ Կոնգրեսն իր աշխատանքը սկսեց հունվարի 5-ին: Ներկայիս օրենսդրական կորպուսը կաշխատի 2 տարի: Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կազմում են հանրապետականները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---