Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցի առիթով լույս է տեսել Ադեմ Յավուզ Արսլանի գիրքը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլանը հրատարակել է Դինքի սպանության գաղտնիքների մասին գիրք: «Սպանությունը չի կատարվել միայն մի քանի ծայրահեղ ազգայնամոլների կողմից, այն հանգամանորեն կազմակերպվել է մինչև մանրագույն դետալներ: Դինքի սպանությունը երկրում քաոս ստեղծելու ստվերային խմբերի փորձի մաս էր»,- ասել է Արսլանը: Նրա խոսքերով, սպանության հետաքննությունը պետք է սկսել զրոյից այն ապացույցների լույսի ներքո, որոնք նա ներկայացնում է իր գրքում: Արսլանը համոզված է, որ Դինքի սպանությունը ԵՄ-ից Թուրքիայի հեռանալու մեծ պլանի մի մաս էր:

Գրքում հաղորդվում են շատ մանրամասներ ծայրահեղ ազգայնամոլների հետ «Էրգենեքոնի» հետ կապերի մանրամասների մասին: Ներկա պահին կազմակերպության անդամներին դատում են բռնի ճանապարհով կառավարությունը տապալելու փորձի համար: Նոր ապացույցներ են ներկայացվում, որոնք հաստատում են «Էրգենեքոնի» առանցքային անդամ պաշտոնաթող գեներալ Վելի Կուչուկի և գնդապետ Ալի Օզի միջև կապը, որը եղել է Տրապիզոնում ոստիկանության պետ, որը եղել է մարդասպանի, Օգյուն Սամաստի և այլ կասկածյալների հարազատ քաղաքը, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---