Դմիտրի Մեդվեդև. «Դոմոդեդովոյում» ահաբեկչության կազմակերպիչները կգտնվեն և կպատժվեն

Դմիտրի Մեդվեդև. «Դոմոդեդովոյում» ահաբեկչության կազմակերպիչները կգտնվեն և կպատժվեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել խստացնել անվտանգությունը խոշոր տրանսպորտային հանգույցներում: Այդ մասին նա գրել է Twitter-ում իր միկրոբլոգում:

«Անվտանգությունը խոշոր տրանսպորտային հանգույցներում պետք է խստացվի: Ցավում ենք «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների համար: Կազմակերպիչները կգտնվեն և կպատժվեն»,- խոստացել է ՌԴ նախագահը, հաղորդում է Ռոսբալտը:

«Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում պայթուցիկ սարքը գործարկվել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ ՌԴ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին:

Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---